ՄԵՐ ՄԱՍԻՆ



Հնուց ի վեր Արարատյան դաշտավայրը հայտնի է եղել անկրկնելի համային որակներով օժտված մրգերով և բանջարեղենով: Դրանց փառքն ու հռչակը տարածված է ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս:

Լավ բերք ստանալու գրավականը առաջադեմ ագրոտեխնիկայի, նորագույն տեխնոլոգիաների և բույսերի պաշտպանության ժամանակակից միջոցների կիրառումն է:


ԱՐՏԱԳՐՈ ՍՊԸ-ն ունի երկարամյա փորձ (սկսած 1991թ.) բույսերի պաշտպանության ոլորտում (թունաքիմիկատների ներկրում, մեծածախ և մանրածախ վաճառք): Բացի այդ, մենք մասնագիտացած ենք պարարտանյութերի, ախտահանիչների, սերմերի, կաթիլային ոռոգման համակարգերի ներկրման, մեծածախ և մանրածախ առևտրի մեջ:


Այս կայքը հնարավորություն կտա Ձեզ ծանոթանալու մեր Ընկերության գործունեությանը և անհրաժեշտության դեպքում կապ հաստատել մեզ հետ:

ծառայություններ

  • Ագրոքիմիկատների` հերբիցիդների, ֆունգիցիդների, ինսեկտիցիդների, ախտահանիչների ներմուծում, մեծածախ և մանրածախ վաճառք

  • Հանքային և օրգանական պարարտանյութերի, բույսերի աճման խթանիչների, ներմուծում, մեծածախ և մանրածախ վաճառք

  • Մրգի, բանջարեղենի մթերում համախմբան կենտրոնում

  • Ագրոբիզնեսի խնդիրների վերաբերյալ խորհրդատվություն

  • Շինանյութի և տնտեսական ապրանքների վաճառք

  • Կաթիլային ոռոգման համակարգերի ներմուծում